Հոդված 32. Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հարցերով իրավասու պետական մարմինները
Հոդված 32. Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հարցերով իրավասու պետական մարմինները
1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրացիներ) ապաստանի տրամադրման, փախստականի ճանաչման, ապաստան հայցողների և Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչվածների իրավունքների իրացման և սույն օրենքով սահմանված այլ իրավահարաբերությունների հարցերով իրավասու պետական մարմիններն են`
1) Կառավարությունը.
2) լիազոր մարմինը.
3) Ազգային անվտանգության ծառայությունը.
4) Ոստիկանությունը.
5) արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմինը (այսուհետ` Արտաքին գործերով լիազոր մարմին).
6) աշխատանքի և սոցիալական հարցերով լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` Աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր մարմին).
7) կրթության հարցերով լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` Կրթության հարցերով լիազոր մարմին).
8) առողջապահության հարցերով լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` Առողջապահության հարցերով լիազոր մարմին).
9) խնամակալության և հոգաբարձության մարմինները (այսուհետ` Խնամակալության մարմիններ).
10) Հայաստանի Հանրապետության մարզպետների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի՝ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները (այսուհետ` Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններ).
11) այլ իրավասու պետական մարմիններ (այսուհետ` այլ մարմիններ):
2. Ապաստանի շնորհումը սույն հոդվածի 1-ին մասում թվարկված պետական մարմինների կողմից պետք է դիտարկվի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների ներքո, և սույն օրենքի կամ ապաստանի և փախստականների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի կիրառման ընթացքում որևէ պարագայում չպետք է ապաստան հայցողի կամ փախստականի մասին տեղեկություններ փոխանակվեն նրա քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իշխանությունների հետ:
(32-րդ հոդվածը փոփ., խմբ. 16.12.15 ՀՕ-193-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-292-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-59-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-470-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օր հետո)
(16.12.22 ՀՕ-470-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)