Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԱՊԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԻՐԱՎԱՍՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱԿ ՓԳՀ-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 32. Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հարցերով իրավասու պետական մարմինները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32. Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հարցերով իրավասու պետական մարմինները

1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրացիներ) ապաստանի տրամադրման, փախստականի ճանաչման, ապաստան հայցողների և Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչվածների իրավունքների իրացման և սույն օրենքով սահմանված այլ իրավահարաբերությունների հարցերով իրավասու պետական մարմիններն են`

1) Կառավարությունը.

2) լիազոր մարմինը.

3) ազգային անվտանգության մարմինները.

4) ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը.

5) արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` Արտաքին գործերով լիազոր մարմին).

6) աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` Աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր մարմին).

7) կրթության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` Կրթության հարցերով լիազոր մարմին).

8) առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` Առողջապահության հարցերով լիազոր մարմին).

9) խնամակալության և հոգաբարձության մարմինները (այսուհետ` Խնամակալության մարմիններ).

10) Հայաստանի Հանրապետության մարզպետների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի՝ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները (այսուհետ` Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններ).

11) այլ իրավասու պետական մարմիններ (այսուհետ` այլ մարմիններ):

2. Ապաստանի շնորհումը սույն հոդվածի 1-ին մասում թվարկված պետական մարմինների կողմից պետք է դիտարկվի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների ներքո, և սույն օրենքի կամ ապաստանի և փախստականների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի կիրառման ընթացքում որևէ պարագայում չպետք է ապաստան հայցողի կամ փախստականի մասին տեղեկություններ փոխանակվեն նրա քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իշխանությունների հետ:

(32-րդ հոդվածը փոփ., խմբ. 16.12.15 ՀՕ-193-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-292-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-59-Ն, խմբ. 16.12.22 ՀՕ-470-Ն)

(16.12.22 ՀՕ-470-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։