Գլուխ 2 · ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 16.1. Անվճար իրավաբանական օգնության իրավունքը
Հոդված 16.1. Անվճար իրավաբանական օգնության իրավունքը
1. Ապաստան հայցողներին և փախստականներին տրամադրվում է անվճար իրավաբանական օգնություն՝ համաձայն «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
2. Սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված մարմինները պարտավոր են ապաստանի հայցն ընդունելիս բոլոր ապաստան հայցողներին և փախստականներին տեղեկացնել անվճար իրավաբանական օգնության իրավունքի մասին:
(16.1-ին հոդվածը լրաց. 16.12.15 ՀՕ-193-Ն)