Գլուխ 3 · ԱՊԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԻՐԱՎԱՍՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱԿ ՓԳՀ-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 40. Առողջապահության հարցերով լիազոր մարմնի լիազորությունները
Հոդված 40. Առողջապահության հարցերով լիազոր մարմնի լիազորությունները
(վերնագիրը փոփ. 16.12.22 ՀՕ-470-Ն)
1. Առողջապահության հարցերով լիազոր մարմինը միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների` սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված իրավունքների իրացման ուղղությամբ:
2. Առողջապահության հարցերով լիազոր մարմնի միջնորդության հիման վրա ապահովում է ապաստան հայցողների անվճար բժշկական զննումը, կանխարգելիչ և անհրաժեշտության դեպքում սահմանափակող միջոցառումների իրականացումը:
(40-րդ հոդվածը փոփ. 16.12.22 ՀՕ-470-Ն)
(16.12.22 ՀՕ-470-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)