Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-14-ից մինչև 2024-06-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԱՊԱՍՏԱՆԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 53. Փախստականի կարգավիճակը դադարեցնելու և չեղյալ հայտարարելու ընթացակարգերը

գործել է մինչև 2024-06-20Բացել ARLIS-ում

Հոդված 53. Փախստականի կարգավիճակը դադարեցնելու և չեղյալ հայտարարելու ընթացակարգերը

(վերնագիրը խմբ. 16.12.15 ՀՕ-193-Ն)

1. Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձի վերաբերյալ առկա է սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով կամ 10-րդ կամ 11-րդ կամ 12-րդ հոդվածներով սահմանված` դադարեցնելու կամ չեղյալ հայտարարելու հիմքերից որևէ մեկը, ապա Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը նախաձեռնում է դադարեցնելու կամ չեղյալ հայտարարելու գործընթաց:

2. Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձի նկատմամբ դադարեցնելու կամ չեղյալ հայտարարելու ընթացակարգերն իրականացվում են սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված ընթացակարգի համաձայն, ներառյալ` հարցազրույցի իրավունքը և լիազոր մարմնի կայացրած որոշման բողոքարկման իրավունքը:

3. Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձը, որի նկատմամբ սկսվել է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ընթացակարգը, շարունակում է ունենալ փախստականի նույնականացման քարտ և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը` սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն, և մինչև նրա գործի վերաբերյալ վերջնական բացասական որոշման կայացումը ամբողջությամբ օգտվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությունից:

(53-րդ հոդվածը խմբ. 16.12.15 ՀՕ-193-Ն, լրաց. 17.12.15 ՀՕ-194-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-470-Ն)

(16.12.22 ՀՕ-470-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։