Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-08-04-ից մինչև 2025-07-22։Բացել գործող տեքստը
Գլուխ V · ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 11.5. Քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետը, նրա իրավունքները և պարտականությունները

գործել է մինչև 2025-07-22Բացել ARLIS-ում

Հոդված 11.5. Քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետը, նրա իրավունքները և պարտականությունները

1. Պատասխանատու մասնագետ է հանդիսանում լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտին տրամադրված լիցենզիային կից համապատասխան ներդիրում ընդգրկված անձը, որն ունի ՇՄԶ հավաստագիր և գրանցված է մասնագետների գրանցամատյանում, բացառությամբ ինժեներական գեոդեզիական ծառայություններ մատուցող անձանց, որոնք կարող են հանդիսանալ պատասխանատու մասնագետ բացառապես «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքով սահմանված՝ գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորման վկայական ունենալու պարագայում։

2. Պատասխանատու մասնագետն իրավունք ունի՝

1) օրենքով սահմանված կարգով իր կրթությանը, որակավորմանը և մասնագիտացմանը համապատասխան իրականացնելու լիցենզավորման ենթակա և (կամ) շինարարության թույլտվություն չպահանջող քաղաքաշինության բնագավառում մասնագիտական գործունեություն.

2) ներկայացնելու ապացուցողական հիմնավորումներ, որոնք նախատեսված չեն քաղաքաշինական փաստաթղթերով.

3) քաղաքաշինական գործունեության օբյեկտին և մեթոդաբանությանը վերաբերող հարցերի վերաբերյալ ազատ արտահայտելու մասնագիտական կարծիք.

4) օրենքով սահմանված կարգով մասնակցելու սույն օրենքի 11.3-րդ հոդվածով սահմանված ՇՄԶ տեսակներին.

5) դիմելու սույն օրենքով նախատեսված էթիկայի հանձնաժողով՝ իր կարծիքով այլ պատասխանատու մասնագետի կողմից մասնագիտական էթիկայի կանոնների խախտման դեպքում․

6) օգտվելու օրենքով սահմանված այլ իրավունքներից:

3. Պատասխանատու մասնագետը պարտավոր է՝

1) քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնելիս առաջնորդվել քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջներով.

2) պահպանել օրենսդրության պահանջները.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակել, լրացնել, վարել և շրջանառել քաղաքաշինական փաստաթղթերը և անձնական ստորագրությամբ վավերացնել դրանք.

4) օրենքով սահմանված դեպքերում քաղաքաշինական գործունեության օբյեկտների վերաբերյալ պահպանել գաղտնիք պարունակող տեղեկությունները.

5) կատարելագործել իր մասնագիտական գիտելիքները և հմտությունները, մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխան մասնակցել ՇՄԶ գործընթացին.

6) իր մասնագիտական գործունեությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման մարմնի հաստատած մասնագիտական բնութագրին համապատասխան.

7) հավաստագրված մասնագետների գրանցամատյաններում ամրագրված իր տվյալների փոփոխությունների մասին 15-օրյա ժամկետում հայտնել քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին (բացառությամբ գործող տվյալների բազաներից ինքնաշխատ եղանակով տվյալների թարմացման դեպքերի).

8) պահպանել պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները․

9) կատարել օրենքով սահմանված այլ պարտավորություններ:

4. Պատասխանատու մասնագետը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

(11.5-րդ հոդվածը խմբ. 12.07.24 ՀՕ-314-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։