Հոդված 13. ՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ և պետական հրդեհային տեսչությունը
Հոդված 13. ՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ և պետական հրդեհային տեսչությունը
(վերնագիրը լրաց. 20.05.05 ՀՕ-108-Ն)
Պետական հակահրդեհային ծառայությունն իր ուժերով ու միջոցներով կազմակերպում և ապահովում է հրդեհաշիջում ու վթարային-փրկարարական աշխատանքներ, սահմանված կարգով մշակում է բնակավայրերի և օբյեկտների հրդեհականխարգելիչ միջոցառումներ:
Հրդեհային պահպանության մարտական և ծառայողական կանոնագրքերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում լիազորված մարմինն իրականացնում է պետական հակահրդեհային ծառայության և պետական հրդեհային տեսչության ընդհանուր ղեկավարում:
Լիազորված մարմնի պետական հակահրդեհային ծառայության և պետական հրդեհային տեսչության աշխատակիցները կրում են տարբերանշաններ և համազգեստ` սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Պետական հրդեհային տեսչությունն իրականացնում է պետական հսկողություն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ, հրդեհների և տեխնիկական անվտանգության վերաբերյալ գործերով իրականացնում է դեպքի վայրի պահպանություն, որի կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կատարում է ստուգումներ, կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ: Պետական հրդեհային տեսչության կողմից տրվող կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների ձևերը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:
(13-րդ հոդվածը լրաց., փոփ. 20.05.05 ՀՕ-108-Ն, լրաց. 01.03.18 ՀՕ-135-Ն)