Հոդված 13. ՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 13. ՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Պետական հակահրդեհային ծառայությունն իրականացնում է պետական հսկողություն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահպանման նկատմամբ, իր ուժերով ու միջոցներով կազմակերպում և ապահովում է հրդեհաշիջում ու վթարային-փրկարարական աշխատանքներ, սահմանված կարգով մշակում է բնակավայրերի և օբյեկտների հրդեհականխարգելիչ միջոցառումներ:
Պետական հրդեհային հսկողության մասին կանոնադրությունը և հրդեհային պահպանության մարտական և ծառայողական կանոնագրքերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում լիազորված մարմինն իրականացնում է պետական հակահրդեհային ծառայության ընդհանուր ղեկավարում:
Լիազորված մարմնի պետական հակահրդեհային ծառայության աշխատակիցները կրում են տարբերանշաններ և համազգեստ` սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: