Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-03-12-ից մինչև 2023-06-09։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-06-09-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 18. Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի լիազորությունները

գործել է մինչև 2023-06-09ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 18. Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի լիազորությունները

Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի լիազորություններն են`

ա) տեխնիկական անվտանգության պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերի մշակումը.

բ) (կետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-32-Ն)

գ) ուսումնամեթոդական ծրագրերի մշակումը, ոլորտի մասնագետների, փորձագետների, տնտեսության մեջ աշխատող ինժեներատեխնիկական և մասնագետ կադրերի ուսուցման և որակավորման գծով աշխատանքների կազմակերպումը.

դ) միջպետական ծրագրերի և տեխնիկական նախագծերի մշակմանը, իրագործմանը գիտահետազոտական աշխատանքների համատեղ անցկացմանը մասնակցությունը.

ե) տեխնիկական անվտանգության բնագավառում նոր գիտական ուղղությունների, գիտափորձերի մշակումը.

զ) արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ սույն օրենքով սահմանված տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը և համապատասխան փորձագիտական եզրակացության տրամադրումը.

է) (կետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-32-Ն)

ը) (կետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-32-Ն)

թ) (կետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-32-Ն)

ժ) սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված տեխնիկական քննության իրականացումը.

ժա) (կետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-32-Ն)

ժբ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, քաղաքացիներին տեխնիկական անվտանգությանը առնչվող հարցերով տեղեկատվությամբ ապահովումը, այդ թվում նաև զանգվածային լրատվության միջոցներով.

ժգ) (կետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-32-Ն)

ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(18-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-32-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։