Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-03-12-ից մինչև 2023-06-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 20. Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների պարտադիր ապահովագրումը

գործել է մինչև 2023-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 20. Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների պարտադիր ապահովագրումը

1. Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ շահագործող անձը պարտավոր է իր գործունեության ամբողջ ժամանակահատվածում, ելնելով այն հանգամանքից, որ իր կողմից կատարվող աշխատանքները հանդիսանում են գործունեության առավել վտանգի աղբյուր, պարտադիր կարգով ապահովագրել պատասխանատվության հետևյալ ռիսկերը`

ա) արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ընթացքում և դրա հետևանքով իր աշխատողների կյանքին, առողջությանը և գույքին պատճառված վնասները.

բ) արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ընթացքում և դրա հետևանքով իր աշխատողների, ինչպես նաև աշխատանքների հետ անմիջականորեն չկապված, սակայն այդ աշխատանքների արդյունքում քաղաքացիների կյանքին, առողջությանը և գույքին պատճառված վնասները.

գ) արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ընթացքում և դրա հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասները:

Ապահովագրության գումարների նվազագույն չափը, ըստ սույն մասով սահմանված ռիսկի առանձին տեսակների, որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Սույն հոդվածով սահմանված պարտադիր ապահովագրման ենթակա առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։