Գլուխ 4 · ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 16. Տեխնիկական անվտանգության ապահովման համակարգը
Հոդված 16. Տեխնիկական անվտանգության ապահովման համակարգը
1. Տեխնիկական անվտանգության ապահովման համակարգի օղակներն են`
ա) լիազոր մարմինը.
բ) Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը.
գ) հավատարմագրված անձինք.
դ) արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձինք, այդ թվում՝ սույն օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետով նախատեսված տեխնիկական անվտանգության ծառայությունները:
2. Տեխնիկական անվտանգության ապահովման համակարգի յուրաքանչյուր օղակ պատասխանատու է սույն օրենքով սահմանված իրավասությունների, լիազորությունների և պարտավորությունների պատշաճ կատարման համար: