Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-03-12-ից մինչև 2023-06-09։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-06-09-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 17. Լիազոր մարմնի իրավասությունները

գործել է մինչև 2023-06-09ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 17. Լիազոր մարմնի իրավասությունները

1. Լիազոր մարմնի իրավասություններն են`

ա) տեխնիկական անվտանգության ապահովման պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.

բ) տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառի պետական ծրագրերի մշակումը և ծրագրերի կատարման ապահովումը.

գ) տեխնիկական անվտանգության ապահովման հետ կապված Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

դ) համագործակցությունը տեխնիկական անվտանգության բնագավառում միջազգային կազմակերպությունների, պետական կառավարման այլ մարմինների, տնտեսավարող սուբյեկտների, արհեստակցական միությունների ընտրովի մարմինների հետ.

ե) հավատարմագրված անձանց, տեխնածին վթարների, մահացու և ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումը, արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարումը.

զ) արտադրական վտանգավոր օբյեկտի ռիսկի վերլուծումը և գնահատումը` ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման նպատակով.

է) (կետն ուժը կորցրել է 09.07.20 ՀՕ-373-Ն)

ը) տեխնիկական անվտանգության վկայագրին ներկայացվող պահանջների սահմանումը.

թ) սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության ձևերի սահմանումը.

ժ) (կետն ուժը կորցրել է 09.07.20 ՀՕ-373-Ն)

ի) (կետն ուժը կորցրել է 09.07.20 ՀՕ-373-Ն)

իա) աշխատանքային օրենսդրությանը համապատասխան՝ աշխատանքների անվտանգության գծով տեսչական և վերահսկողական գործառույթներով օժտված պետական մարմինների կամ այլ կառույցների հետ համագործակցությունը.

իբ) տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում իրավական ակտերի ընդունումը.

իգ) (կետն ուժը կորցրել է 09.07.20 ՀՕ-373-Ն)

իդ) սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված վկայականի ձևի հաստատումը.

իե) (կետն ուժը կորցրել է 09.07.20 ՀՕ-373-Ն)

իզ) ռեեստրի ձևի և վարման կարգի, ինչպես նաև հավատարմագրված անձանց հաշվառման կարգի հաստատումը.

իէ) օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(17-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-32-Ն, փոփ. 09.07.20 ՀՕ-373-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։