Գլուխ 3 · ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 22. ․ Հանձնաժողովի լիազորությունների իրականացումը չխոչընդոտելու պարտականությունը
Հոդված 22․ Հանձնաժողովի լիազորությունների իրականացումը չխոչընդոտելու պարտականությունը
1. Հանձնաժողովի անդամները և իրավասու աշխատողներն օրենքով սահմանված՝ հանձնաժողովի լիազորությունների շրջանակում ունեն կարգավորվող անձանց ու սպառողների՝ տարածք մուտք գործելու և հանձնաժողովի լիազորություններից բխող գործառույթներն անխոչընդոտ իրականացնելու իրավունք։
2. Կարգավորվող անձինք և սպառողները չպետք է խոչընդոտեն հանձնաժողովի լիազորությունների իրականացումը։