Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2025-01-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 23. ․ Հանձնաժողովի իրավական ակտերի բողոքարկումը

գործել է մինչև 2025-01-12Բացել ARLIS-ում

Հոդված 23․ Հանձնաժողովի իրավական ակտերի բողոքարկումը

1. Հանձնաժողովի իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատական կարգով:

2. Հանձնաժողովի սահմանած սակագնի մեծությունը դատական կարգով կարող է բողոքարկվել սակագնի մեծությունը սահմանող հանձնաժողովի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` յոթնօրյա ժամկետում:

3. Սակագնի մեծությունը դատական կարգով բողոքարկվելու դեպքում դատարանն ստուգում է դրա համապատասխանությունն օրենքներին: Օրենքների խախտման փաստի առկայության դեպքում դատարանն ընդունում է հանձնաժողովի կողմից սակագնի սահմանման մասին նոր որոշում ընդունելու առաջարկության վերաբերյալ վճիռ` մատնանշելով հանձնաժողովի իրավական ակտի օրենքների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը իրավակարգավորման այնպիսի միջոցների միաժամանակյա գործադրմամբ, որոնք հանձնաժողովին հնարավորություն կտան ողջամիտ ժամկետում ընդունելու սակագնի սահմանման մասին նոր որոշում: Հանձնաժողովը քննարկում է դատարանի վճիռը և ընդունում որոշում:

4. Հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով փոփոխման ենթակա չեն:

5. Այն դեպքում, երբ հանձնաժողովի որոշման բողոքարկման պարագայում դատարանը հանգում է հետևության, որ հանձնաժողովը հայեցողական լիազորություններն իրականացրել է ոչ իրավաչափորեն, այդ թվում՝ թույլ է տվել վարչական վարույթի իրականացման ընթացակարգային խախտումներ, ապա հանձնաժողովը դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում, վերսկսում է վարույթը։ Վերսկսված վարույթն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով դատական ակտում արտահայտված՝ դատարանի իրավական դիրքորոշումները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։