Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2025-01-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 38. Հանձնաժողովի ֆինանսավորումը

գործել է մինչև 2025-01-12Բացել ARLIS-ում

Հոդված 38. Հանձնաժողովի ֆինանսավորումը

1. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա իր պահպանման ծախսերի նախահաշիվը և ներկայացնում Կառավարություն` բյուջետային գործընթացի համար սահմանված կարգով և ժամկետներում:

2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծությունը ձևավորվում է սույն օրենքի 40-րդ հոդվածի համաձայն ձևավորված` հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդը բազմապատկելով 1.75 գործակցով և ավելացնելով հանձնաժողովի լիազորությունների ապահովման նպատակով իրականացվող (իրականացվելիք) գործառույթների, ծրագրերի և միջոցառումների, առանձնահատուկ դեպքերում կապիտալ ծախսերի կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված նպատակային ծախսերը: Ընդ որում, եթե հարկ է լինում հանձնաժողովի պահպանման ծախսերն ավելացնելու հանձնաժողովի լիազորությունների ապահովման նպատակով իրականացվող (իրականացվելիք) գործառույթների, ծրագրերի և միջոցառումների, առանձնահատուկ դեպքերում կապիտալ ծախսերի կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված, ապա հանձնաժողովը դիմում է Կառավարություն և միայն Կառավարության համաձայնությունն ստանալուց հետո նախաձեռնում իր պահպանման ծախսերի տարեկան մեծության ավելացման հետ կապված գործընթացները: Հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծության և սույն օրենքի 40-րդ հոդվածի համաձայն ձևավորված` հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդի, հանձնաժողովի լիազորությունների ապահովման նպատակով իրականացվող (իրականացվելիք) գործառույթների, ծրագրերի և միջոցառումների, առանձնահատուկ դեպքերում կապիտալ ծախսերի կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված ծախսերի տարբերությունն ուղղվում է հանձնաժողովի պահպանման և կարողությունների զարգացման, հանձնաժողովի անդամների և աշխատողների նյութական խրախուսման և զարգացման, հանձնաժողովի անդամների և աշխատողների սոցիալական ծրագրերի իրականացման և օրենսդրությամբ չարգելված՝ հանձնաժողովի այլ ֆոնդերի, որոնց չափերը (մեծությունը) սահմանում է հանձնաժողովը: Նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից յուրաքանչյուրից պարգևատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդի 30 տոկոսը:

3. Հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծությունը ձևավորվում է նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ հանձնաժողովի անդամների և աշխատողների նյութական խրախուսման և զարգացման, հանձնաժողովի անդամների և աշխատողների սոցիալական ծրագրերի իրականացման և օրենսդրությամբ չարգելված՝ հանձնաժողովի այլ ֆոնդերի ծախսման կարգը սահմանում է հանձնաժողովը:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան հաշվարկված՝ հանձնաժողովի տարեկան բյուջեի (բացառությամբ հանձնաժողովի լիազորությունների ապահովման նպատակով իրականացվող (իրականացվելիք) ծրագրերի, միջոցառումների և գործառույթների, առանձնահատուկ դեպքերում կապիտալ ծախսերի կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված ծախսերի) մեկ տոկոսի չափով հաշվարկված գումարը, որը ներառվում է հանձնաժողովի պահպանման ծախսերում, ուղղվում է հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող, օրենսդրությանը համապատասխան գրանցված հասարակական կազմակերպություններին կարողությունների զարգացման և նրանց անդամների մասնագիտական գիտելիքների կատարելագործման նպատակով: Յուրաքանչյուր տարի հաշվարկված գումարը հասարակական կազմակերպություններին տրամադրում է Կառավարության որոշմամբ սահմանված պետական լիազոր մարմինը: Սույն մասում նշված հասարակական կազմակերպությունների ընտրության, գումարի տրամադրման կարգն ու պայմանները սահմանվում են Կառավարության որոշմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։