Հոդված 13. Հանձնաժողովի գործունեության կազմակերպման կարգը
Հոդված 13. Հանձնաժողովի գործունեության կազմակերպման կարգը
1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է հանձնաժողովի անդամներին անմիջական հաշվետու անձանց, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, հիմնական և աջակցող կառուցվածքային ստորաբաժանումների և այլ աշխատողների միջոցով։
2. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումներն ապահովում են Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով հանձնաժողովին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը:
3. Հանձնաժողովի կառուցվածքը, կանոնադրությունը, կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, աշխատողների թիվը և հանձնաժողովի աշխատանքային գործունեության կազմակերպմանն առնչվող ներքին կանոնակարգային այլ հարցերը կարգավորվում են հանձնաժողովի որոշումներով։
4. Հանձնաժողովի աշխատողների թիվը գրավոր համաձայնեցվում է վարչապետի հետ։