Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2025-01-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 16. Հանձնաժողովի նիստի և քննարկման մասին տեղեկացումը

գործել է մինչև 2025-01-12Բացել ARLIS-ում

Հոդված 16. Հանձնաժողովի նիստի և քննարկման մասին տեղեկացումը

1. Շահագրգիռ անձը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև իրավասու պետական, տեղական ինքնակառավարման և այլ մարմինը նախապես ողջամիտ ժամկետում տեղեկացվում են հանձնաժողովի նիստի կամ քննարկման անցկացման վայրի, օրվա ու ժամի մասին: Շահագրգիռ անձի տեղեկացումն իրականացվում է նրա՝ պաշտոնապես հանձնաժողով ներկայացրած հեռախոսահամարով հեռախոսազանգի միջոցով, որը ձայնագրվում է։ Հեռախոսազանգից հետո կազմվում է հեռախոսագիր՝ հանձնաժողովի սահմանած կարգի համաձայն։

2. Հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի քննարկման դեպքում պատշաճ տեղեկացում է համարվում հանձնաժողովի պաշտոնական կայքէջում նիստի անցկացման վայրի, օրվա և ժամի մասին նախապես սահմանված կարգով հրապարակումը։

3. Հանձնաժողովի նիստին ներկայացած անձն իրեն առնչվող հարցի մասով նիստի հետաձգման դեպքում համարվում է հաջորդ նիստի մասին պատշաճ տեղեկացված, եթե վերջինիս ներկայությամբ հայտարարվել են հաջորդ նիստի վայրը, օրը և ժամը։

4. Պատշաճ տեղեկացված անձի չներկայանալը չի խոչընդոտում հարցի քննարկման անցկացումը և որոշման ընդունումը:

5. Շահագրգիռ անձի կողմից իր հեռախոսահամարի փոփոխության մասին հանձնաժողովին չհայտնելու պարագայում, ինչպես նաև շահագրգիռ անձի նշած (վերջին) հեռախոսահամարով նրա հետ կապ հաստատելու անհնարինության դեպքում հեռախոսագրի կազմման ուժով նա համարվում է նիստի կամ քննարկման մասին պատշաճ տեղեկացված:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։