Գլուխ 4 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 29. Վարչական վարույթի ժամկետը
Հոդված 29. Վարչական վարույթի ժամկետը
1. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ժամկետը երեք ամիս է, բացառությամբ ճյուղային օրենքներով սահմանված դեպքերի:
2. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ժամկետը անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել մինչև մեկ ամսով:
3. Վարչական վարույթի ժամկետի երկարաձգման մասին հանձնաժողովի որոշումն ընդունվում է գրավոր քվեարկությամբ։