Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-10-01-ից մինչև 2019-04-27։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2019-04-27-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ

Հոդված 10. Ընկերության կանոնադրությունը

գործել է մինչև 2019-04-27ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 10. Ընկերության կանոնադրությունը

1. Ընկերության հիմնադիր փաստաթուղթ է հանդիսանում նրա հիմնադիրների (մասնակիցների) կողմից հաստատված կանոնադրությունը:

2. Կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը հիմնադիրները (մասնակիցները) պետք է ընդունեն միաձայն: Ընկերության կանոնադրությունը պետք է պարունակի`

ա) ընկերության անվանումը.

բ) ընկերության գտնվելու վայրը.

գ) ընկերության կանոնադրական կապիտալի չափը, մասնակիցների բաժնեմասերի չափերը.

դ) տեղեկություններ ընկերության մասնակիցների մասին, որոնք ներառում են` ֆիզիկական անձանց համար` քաղաքացիությունը, անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը կամ հաշվառման հասցեն, սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում), իրավաբանական անձանց համար` պետությունը, որտեղ հիմնադրվել է, լրիվ անվանումը (ֆիրմային անվանումը), պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը, համայնքի համար` համայնքի լրիվ անվանումը, պետության համար` պետության լրիվ անվանումը, լիազորված մարմնի լրիվ անվանումը:

Ընկերության կանոնադրությունը կարող է պարունակել օրենքին չհակասող այլ դրույթներ, այդ թվում`

ա) ընկերության կառավարման մարմինների կազմն ու լիազորությունները, այդ թվում` ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի (այսուհետ` ընդհանուր ժողով) բացառիկ լիազորությունը հանդիսացող հարցերը.

բ) ընկերության կառավարման մարմինների կողմից որոշումների ընդունման կարգը, այդ թվում` այն հարցերը, որոնց վերաբերյալ որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ.

գ) ընկերության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները.

դ) ընկերության մասնակցի` ընկերությունից դուրս գալու կարգը.

ե) ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասն այլ անձին փոխանցելու կարգը:

3. Ընկերության մասնակցի հրավիրած աուդիտորի կամ ցանկացած այլ անձի պահանջով ընկերությունը պարտավոր է ողջամիտ ժամկետներում նրան հնարավորություն տալ ծանոթանալու հիմնադրման մասին պայմանագրին և կանոնադրությանը` դրանցում կատարված փոփոխություններով հանդերձ: Պատճենների տրամադրման համար ընկերության կողմից գանձվող վճարը չի կարող գերազանցել դրանց պատրաստման համար անհրաժեշտ ծախսերը:

4. Ընկերության կանոնադրությունում փոփոխությունները կատարվում են ընդհանուր ժողովի կողմից:

Ընկերության կանոնադրությունում կատարված փոփոխությունները երրորդ անձանց համար իրավաբանական ուժ են ձեռք բերում նրանց պետական գրանցման պահից, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին տեղյակ պահելուց հետո:

5. (կետն ուժը կորցրել է 21.12.10 ՀՕ-218-Ն)

(10-րդ հոդվածը լրաց. 04.11.02 ՀՕ-455-Ն, լրաց., խմբ., փոփ. 21.12.10 ՀՕ-218-Ն)

(22.12.10 ՀՕ-288-Ն օրենքով սույն հոդվածում նախատեսված լրացումները հնարավոր չէ կատարել, քանի որ 10-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրել է 21.12.10 ՀՕ-218-Ն օրենքով)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։