Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Հոդված 17. Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասը գրավ դնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասը գրավ դնելը

1. Ընկերության մասնակիցն իրավունք ունի ընկերության կանոնադրական կապիտալում իր բաժնեմասը (դրա մասը) գրավ դնել, եթե դա արգելված չէ ընկերության կանոնադրությամբ:

2. Ընկերության մասնակցի գրավ դրված բաժնեմասի (դրա մասի) վրա բռնագանձում տարածվում է սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Ընկերության մասնակցի բաժնեմասը, մինչև դրա լրիվ վճարումը, կարող է գրավ դրվել միայն այն մասով, որն արդեն վճարված է:

4. Ընկերության մասնակցի բաժնեմասի նկատմամբ գրավի իրավունքը ծագում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 14.1-ին գլխով նախատեսված հիմքերով: Ընկերության մասնակցի բաժնեմասի նկատմամբ գրավի իրավունքը գրանցվում է «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(17-րդ հոդվածը լրաց. 04.11.02 ՀՕ-455-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-270-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։