Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2019-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 10. Պետական տուրքը և գործակալության կողմից հավելյալ գործառույթների իրականացման վճարովիությունը

գործել է մինչև 2019-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 10. Պետական տուրքը և գործակալության կողմից հավելյալ գործառույթների իրականացման վճարովիությունը

1. Սույն օրենքով նախատեսված պետական գրանցումների, պետական հաշվառումների և այլ ծառայությունների մատուցման համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

2. Պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացն օրենքով սահմանված ժամկետներից արագ իրականացնելու համար, ինչպես նաև անձանց իրավունքների իրականացման համար ոչ պարտադիր գործառույթների համար կարող են սահմանվել համապատասխան վճարներ: Վճարի դիմաց մատուցվող ծառայությունների տեսակների ամբողջական ցանկը և պայմանները, ինչպես նաև համապատասխան վճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված` անձանց իրավունքների իրականացման համար ոչ պարտադիր գործառույթներ են մասնավորապես էլեկտրոնային փաստաթղթերի թղթային կրիչի վրա հաստատված պատճենների տրամադրումը, նվազագույն անհրաժեշտ քանակից ավել քանակով կանոնադրությունների բնօրինակների թղթային կրիչի վրա կամ դրանց հաստատված պատճենների պատրաստումը և վերանայումը, էլեկտրոնային թվային ստորագրությունների տրամադրմանը աջակցությունը և այլն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։