Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2019-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 26. Իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունները

գործել է մինչև 2019-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 26. Իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունները

1. Իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառվում են հետևյալ տեղեկությունները.

1) իրավաբանական անձի անվանումը.

2) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

3) պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.

4) հիմնադրման տարին.

5) հիմնադրման եղանակը.

6) իրավաբանական անձի կոդը (ՁԿԴ).

7) իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը.

8) իրավաբանական անձի սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը.

9) իրավաբանական անձի կողմից իրականացվող գործունեության հիմնական տեսակ(ներ)ը` ըստ տնտեսական գործունեության դասակարգչի.

10) հիմնադիրների կազմը և տեղեկություններ նրանց վերաբերյալ (ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության, հաշվառման վայրի հասցեն, կապի պաշտոնական տվյալները` հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը և կապի այլ միջոցներ, եթե այդպիսիք ներկայացվել են գործակալություն, իրավաբանական անձանց դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը, ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրը).

11) մասնակիցների կազմը և տեղեկություններ նրանց վերաբերյալ (ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրը, կապի պաշտոնական տվյալները՝ հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը և կապի այլ միջոցներ, եթե այդպիսիք ներկայացվել են գործակալություն, իրավաբանական անձանց դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը, ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրը).

12) մասնակիցների՝ իրավաբանական անձի մասնակից դառնալու, մասնակցության չափի փոփոխության և մասնակցությունը դադարեցնելու տարին, ամիսը, ամսաթիվը.

13) կանոնադրական կապիտալի չափը.

14) կանոնադրական կապիտալում մասնակիցների ներդրումների չափը.

15) իրավաբանական անձի գտնվելու վայրը (փոստային հասցեն).

16) իրավաբանական անձի կապի պաշտոնական տվյալները՝ հեռախոսահամար(ներ)ը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը և կապի այլ միջոցներ, եթե այդպիսիք ներկայացվել են գործակալություն.

17) իրավաբանական անձի գործունեության ժամկետը, եթե այն ստեղծված է որոշակի ժամանակով.

18) տեղեկություններ լուծարման գործընթացում գտնվելու մասին (լուծարման գործընթացի սկիզբն ու ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը).

19) գործունեության (գոյության) դադարման դեպքում նշում այդ մասին.

20) տեղեկություններ իրավահաջորդության վերաբերյալ` իրավահաջորդ և իրավանախորդ իրավաբանական անձի անվանումը և գրանցման համարը.

21) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնակատարի մասին (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները՝ հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը, եթե այդպիսիք ներկայացվել են գործակալություն).

22) տեղեկություններ իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին:

2. Բաժնետիրական ընկերությունների պետական գրանցման դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի, չեն գրառվում սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ, 12-րդ և 14-րդ կետերով սահմանված տեղեկությունները:

3. Կոոպերատիվների համար, ի հավելումն սույն հոդվածի 1-ին մասի տեղեկությունների, գրառվում է նաև անբաժանելի ֆոնդի չափը:

4. Եթե տնտեսական ընկերության կամ ընկերակցության, առևտրային կոոպերատիվի մասնակից է Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի Հանրապետության համայնքը, ապա իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում պարտադիր գրառվում են նաև հետևյալ տեղեկությունները.

1) պետության կամ համայնքի մասնակցության չափը (եթե նույնիսկ այլ մասնակիցների համար այդ տվյալը չի գրառվում).

2) պետական կառավարման լիազորված մարմնի կամ համայնքի անվանումը.

3) Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության համայնքի՝ իրավաբանական անձի մասնակից դառնալու հիմք համարվող իրավական ակտի լրիվ անվանումը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեղեկությունները գործակալություն է ներկայացնում իրավաբանական անձի գործադիր մարմնի, սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված պետական կառավարման լիազորված մարմնի կամ համայնքի ղեկավարը, եթե այլ մարմին կամ անձ չի նախատեսվում իրավասու մարմնի որոշմամբ կամ հանձնարարականով: Բաժնետիրական ընկերությունների դեպքում իրավաբանական անձի գործադիր մարմնի, սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված պետական կառավարման լիազորված մարմնի կամ համայնքի ղեկավարի դիմումին կցվում է ընկերության բաժնետերերի ռեեստրը վարող համապատասխան մասնագիտացված կազմակերպության տված համապատասխան փաստաթուղթը:

6. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումներ և հիմնարկներ հաշվառելու դեպքում համապատասխան իրավաբանական անձին վերաբերող գրանցման մեջ գրառվում է նաև առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հաշվառման համարը:

7. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանմանը և (կամ) հիմնարկին վերաբերվող գրանցման մեջ գրառվում են`

1) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի անվանումը.

2) պետական գրանցամատյանում պետական հաշվառման համարը.

3) պետական հաշվառման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

4) գտնվելու վայրը (փոստային հասցեն) և կապի միջոցները՝ հեռախոսահամար, ֆաքսի համար, էլեկտրոնային փոստ (առկայության դեպքում).

5) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի մասին տեղեկություններ (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները՝ հեռախոսահամար, ֆաքսի համար, էլեկտրոնային փոստ, եթե դրանք ներկայացվել են գործակալություն): Սույն կետով սահմանված տեղեկությունները պարտադիր գրառման ենթակա են փոփոխությունների պետական հաշվառման ժամանակ, ինչպես նաև այն դեպքում, երբ նոր հաշվառվող առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հիմնադիրն ընտրել է (նշանակել է) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավար.

6) գործունեության դադարման դեպքում՝ նշում այդ մասին:

8. Պետական գրանցման դեպքում գրանցամատյանում գրառվում են տեղեկություններ համապատասխան պետական գրանցումը կատարելու հիմքերի (Արձանագրության, որոշման, դատարանի վճռի կամ այլ ակտի ընդունման ամսաթվի, համարակալված լինելու դեպքում՝ հերթական համարի) մասին:

9. Գրանցամատյանում յուրաքանչյուր իրավաբանական անձին վերաբերող տեղեկություններին տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով կցվում են պետական գրանցումը կատարելու համար հիմք ծառայած փաստաթղթերը՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված լինելու դեպքում, կամ դրանց` պատկերամուտի միջոցով արված պատճենները՝ թղթային կրիչի վրա փաստաթղթերը գործակալություն ներկայացնելու դեպքում:

10. Սույն հոդվածով նախատեսված տեղեկությունները կամ դրանց մի մասը կարող են ինքնաշխատ կերպով լրացվել տեղեկատվական համակարգի միջոցով կամ ստացվել պետական հաշվառման այլ համակարգերից:

11. Սույն հոդվածով սահմանված տեղեկությունները գործակալության կողմից փոփոխվել չեն կարող, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

12. Եթե իրավաբանական անձը հավատարմագրային կառավարման պայմանագրի, կոնցեսիոն պայմանագրի կամ որևէ այլ հիմքով հանձնվել է կառավարման, ապա սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով նախատեսված տեղեկության փոխարեն նշվում են կառավարող անձի տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի հաշվառման համարը՝ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց համար, կամ անվանումը և պետական գրանցման համարը՝ իրավաբանական անձանց համար:

13. Սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով սահմանված տեղեկությունները պարտադիր գրառման ենթակա են փոփոխությունների պետական գրանցման ժամանակ, ինչպես նաև այն դեպքում, երբ նոր գրանցվող (ստեղծվող) իրավաբանական անձի հիմնադիր ժողովը (համագումարը կամ օրենքով սահմանված այլ մարմինը) կամ հիմնադիրը ընտրել (նշանակել) են իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար:

14. Իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում ոչ առևտրային կազմակերպությունների վերաբերյալ սույն հոդվածով նախատեսված տեղեկատվությունը գրառվում է՝ հաշվի առնելով սույն օրենքով և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող առանձին օրենքներով նախատեսված առանձնահատկությունները:

15. Հասարակական միավորումների և հիմնադրամների վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառման ենթակա չեն սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ և 14-րդ կետերով սահմանված տեղեկությունները:

16. Կուսակցությունների վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառման ենթակա չեն սույն հոդվածի 1-ին մասի 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, և գրառվում են մշտական գործող ղեկավար մարմնի անդամների վերաբերյալ տեղեկությունները (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը, սերիան, ում կողմից և երբ է տրվել, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը):

17. Սպառողական կոոպերատիվների վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրառման ենթակա չեն սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված տեղեկությունները:

18. Համատիրությունների վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառման ենթակա չեն սույն հոդվածի 1-ին մասի 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերով սահմանված տեղեկությունները, որոնց փոխարեն իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրառվում են տեղեկություններ համատիրության կազմում ընդգրկված բազմաբնակարան շենքերի վերաբերյալ: Համատիրության կազմում ընդգրկված բազմաբնակարան շենքերի վերաբերյալ տեղեկությունների կազմը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

19. Առանձին ոչ առևտրային կազմակերպություններին վերաբերող հատուկ օրենքներով կարող են նախատեսվել գրառման ենթակա տեղեկությունների ծավալի առանձնահատկություններ:

(26-րդ հոդվածը լրաց. 17.11.16 ՀՕ-207-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-30-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։