Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-12-21-ից մինչև 2020-01-05։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2020-01-05-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 11. Գործակալությունը

գործել է մինչև 2020-01-05ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 11. Գործակալությունը

1. Պետական գրանցումը և պետական հաշվառումն իրականացնում է գործակալությունը:

2. Գործակալությունը գլխավորում է գործակալության պետը:

3. Գործակալության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` օրենքով սահմանված կարգով:

4. Գործակալությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կանոնադրության հիման վրա:

5. Գործակալության գործունեության հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

5.1. (մասն ուժը կորցրել է 14.11.19 ՀՕ-233-Ն)

6. Գործակալության կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(11-րդ հոդվածը լրաց. 20.12.17 ՀՕ-31-Ն, փոփ. 14.11.19 ՀՕ-233-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։