Հոդված 2. Հարկադիր կատարման ենթակա ակտերը
Հոդված 2. Հարկադիր կատարման ենթակա ակտերը
(վերնագիրը փոփ. 05.12.13 ՀՕ-142-Ն)
Հարկադիր կատարման ենթակա են`
1) քաղաքացիական գործերով դատական ակտերը, բացառությամբ իրավաբանական անձին կամ քաղաքացուն սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ սկսելու մասին գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատական ակտերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով նախատեսված գործերով դատական ակտերի.
2) քրեական գործերով դատարանի դատավճիռները և որոշումները` գույքի արգելադրման, դատական տուգանքի, գույքային հայցի, պատճառված վնասի հատուցման, հաշտության համաձայնության, գրավը պետության եկամուտ դարձնելու, ինչպես նաև գույքի բռնագրավման և գույքային բռնագանձումների (այդ թվում՝ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում) մասով.
3) արբիտրաժային տրիբունալների վճիռները.
4) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները, ինչպես նաև քրեական գործերով օտարերկրյա դատարանների դատավճիռներն ու որոշումները` վնասի հատուցման և գույքային այլ բռնագանձումների մասով.
5) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները:
6) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները.
7) անբողոքարկելի վարչական ակտերը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով.
8) կատարողական մակագրության թերթը.
8.2) գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը.
9) Բարձրագույն դատական խորհրդի որոշումները՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 5-րդ մասով սահմանված դեպքերում.
10) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերը և արգելանք դնելու մասին որոշումները՝ սույն օրենքով և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով.
11) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերը և արգելանք դնելու մասին որոշումները՝ սույն օրենքով և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
12) քանդման մասին վարչական ակտը.
13) գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը.
14) Հայաստանի Հանրապետությունում հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողություն և վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող որոշումը կամ կարգադրագիրը.
15)
(2-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-221, խմբ. 11.09.01 ՀՕ-222, խմբ., լրաց. 04.02.04 ՀՕ-32-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-69-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-279-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-133-Ն, փոփ., լրաց. 05.12.13 ՀՕ-142-Ն, լրաց. 19.10.16 ՀՕ-182-Ն, 25.03.20 ՀՕ-205-Ն, 03.03.21 ՀՕ-99-Ն, 18.11.21 ՀՕ-369-Ն, 16.12.21 ՀՕ-406-Ն, խմբ., լրաց. 09.06.22 ՀՕ-237-Ն, լրաց. 23.12.22 ՀՕ-585-Ն, 03.05.23 ՀՕ-167-Ն, 26.06.23 ՀՕ-231-Ն)
(23.12.22 ՀՕ-585-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(26.06.23 ՀՕ-231-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(հոդվածը 28.02.24 ՀՕ-105-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում հարկային մարմնի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից)