Հոդված 23. Կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը
Հոդված 23. Կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը
1. Կատարողական թերթը առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ`
1) օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը.
2) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ.
3) լրացել է դատական ակտի կատարումը հետաձգելու սահմանված ժամկետը.
4) դատարանը որոշում է կայացրել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.
5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար:
1.1. Կատարողական մակագրության թերթը կարող է ներկայացվել հարկադիր կատարման այն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
2. Քաղաքացու գույքի բացակայության կամ անբավարարության հետևանքով պահանջատերերի չբավարարված պահանջներով կատարողական թերթերը պահպանում են իրենց ուժը մինչև դրանց կատարումը:
3. Սույն օրենքի 41 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով պահանջատիրոջը վերադարձված կատարողական թերթը չի կարող կրկին կատարման ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո:
(23-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-69-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-133-Ն, 24.03.11 ՀՕ-71-Ն, 19.10.16 ՀՕ-182-Ն)
(23-րդ հոդվածը 21.12.17 ՀՕ-9-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.04.2018 թվականին:)