Գլուխ 4 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 35. Կատարողական թերթի պարզաբանումը
Հոդված 35. Կատարողական թերթի պարզաբանումը
1. Կատարողական թերթում նշված պահանջները պարզ չլինելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի դիմել կատարողական թերթ տված դատարան` այն պարզաբանելու համար:
2. Կատարողական թերթ տված դատարանը հարկադիր կատարողի դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Հարկադիր կատարողը, պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
4. Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:
(35-րդ հոդվածը 21.12.17 ՀՕ-9-Ն օրենքի 6-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի 01.04.2018 թվականին:)