Հոդված 38. Կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի իրավունքը
Հոդված 38. Կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի իրավունքը
Հարկադիր կատարողն իրավունք ունի կասեցնել կատարողական վարույթը, եթե`
1) դիմել է կատարողական թերթ տված դատարան` այն պարզաբանելու համար.
2) նշանակել է փորձաքննություն.
3) պարտապանը ներգրավվել է որևէ պետական հանձնարարության կատարման մեջ.
4) պարտապան-իրավաբանական անձը վերակազմակերպվում է.
5) պարտապանը կամ նրա գույքը հետախուզվում է.
6) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է կատարողական գործողությունների կատարումը:
7)
(38-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-18-Ն, լրաց. 09.07.19 ՀՕ-126-Ն)
(հոդվածը 26.06.23 ՀՕ-231-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ նոտարական պալատի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից)
(26.06.23 ՀՕ-231-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)