Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-09-ից մինչև 2023-12-11։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը

գործել է մինչև 2023-12-11Բացել ARLIS-ում

Հոդված 4. Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը

Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը սույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է և կատարողական մակագրության թերթը, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից տրված հանձնարարություններ պարունակող որոշումը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված կարգով հարկադիր կատարման ուղարկելու մասին դիմումը, քանդման մասին վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկելու մասին դիմումը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով հարկադիր կատարման ուղարկելու մասին դիմումը, գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը հարկադիր կատարման ուղարկելու վերաբերյալ դիմումը, արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար մշտապես գործող արբիտրաժային հաստատության էլեկտրոնային հաղորդագրությունը, նոտարի արձակած վճարման կարգադրությունը, Հայաստանի Հանրապետությունում հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողություն և վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող որոշման կամ կարգադրագրի կատարումն ապահովելու վերաբերյալ գրությունը:

(4-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-252-Ն, 19.10.16 ՀՕ-182-Ն, 03.03.21 ՀՕ-99-Ն, 18.11.21 ՀՕ-369-Ն, 16.12.21 ՀՕ-406-Ն, 09.06.22 ՀՕ-237-Ն, փոփ. 23.12.22 ՀՕ-585-Ն, լրաց. 03.05.23 ՀՕ-167-Ն)

(հոդվածի 1-ին մասը նոտարի արձակած վճարման կարգադրության մասով ուժի մեջ է մտնում վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից` համաձայն 23.12.22 ՀՕ-585-Ն օրենքի 4-րդ հոդվածի)

(հոդվածը 26.06.23 ՀՕ-231-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ նոտարական պալատի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից)

(23.12.22 ՀՕ-585-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(26.06.23 ՀՕ-231-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։