Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-09-ից մինչև 2023-12-11։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՈՉ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՎԵՃԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻ ԵՎ օրենքով սահմանված գրությունների ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 62. Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող կատարողական թերթերի և օրենքով սահմանված գրությունների կատարման ընդհանուր պայմանները

գործել է մինչև 2023-12-11Բացել ARLIS-ում

Հոդված 62. Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող կատարողական թերթերի և օրենքով սահմանված գրությունների կատարման ընդհանուր պայմանները

(վերնագիրը լրաց. 18.11.21 ՀՕ-369-Ն)

Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող կատարողական թերթի կամ օրենքով սահմանված գրության հիման վրա կատարողական վարույթ հարուցելուց հետո հարկադիր կատարողը պարտապանի համար սահմանում է դրանց կատարման ժամկետ:

Սահմանված ժամկետում այդ պահանջները չկատարելու դեպքում հարկադիր կատարողը կազմակերպում է կատարողական թերթի կամ օրենքով սահմանված գրության կատարումը՝ իր որոշմամբ պարտապանից բռնագանձելով փաստացի կատարված կատարման ծախսերի եռապատիկի չափով:

Պայմանագիր կնքել հարկադրելու մասին դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթի կատարումը կազմակերպելիս հարկադիր կատարողը որպես պարտապանի ներկայացուցիչ պարտապանի հաշվին և պարտապանի անունից կնքում է կատարողական թերթի պահանջներից բխող պայմանագիրը և իրականացնում է դրանից բխող բոլոր իրավաբանական գործողությունները:

(62-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, լրաց. 09.07.19 ՀՕ-126-Ն, 18.11.21 ՀՕ-369-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։