Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-11-26-ից մինչև 2006-02-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի գործողության ոլորտը

գործել է մինչև 2006-02-18Բացել ARLIS-ում

Հոդված 1. Սույն օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (այսուհետ` դատարաններ) դատական ակտերի, ինչպես նաև միջնորդ դատարանների վճիռների հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը:

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց, օտարերկրյա պետությունների քաղաքացիների և իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված այլ սուբյեկտների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության դատարանների վճիռներին և որոշումներին համապատասխան հանդես են գալիս որպես կատարողական վարույթի կողմեր:

(1-ին հոդվածը լրաց. 04.02.04 ՀՕ-32-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։