Գլուխ 4 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 40. Պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելը
Հոդված 40. Պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելը
1. Պարտապանի և (կամ) նրա գույքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելու մասին:
2. Պարտապանի գույքի և (կամ) պարտապան իրավաբանական անձի հետախուզումն օրենքով սահմանված կարգով իրականացնում է հարկադիր կատարման ծառայությունը, իսկ ֆիզիկական անձի հետախուզումն իրականացնում են ներքին գործերի մարմինները, ինչպես նաև այն անձինք և կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա):
3. (կետն ուժը կորցրել է 11.09.01 ՀՕ-222)
(40-րդ հոդվածը խմբ., փոփ. 11.09.01 ՀՕ-222)