Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-01-ից մինչև 2024-06-24։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-06-24-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Հիմնադրամի շահառուները, կամավորները

գործել է մինչև 2024-06-24ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 4. Հիմնադրամի շահառուները, կամավորները

(վերնագիրը լրաց. 14.06.23 ՀՕ-209-Ն)

1. Հիմնադրամը կարող է ունենալ հնարավոր և փաստացի շահառուներ:

2. Հիմնադրամի շահառուներ են համարվում ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, որոնց օգտին, հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան, կարող են կատարվել կամ կատարվել են որոշակի վճարումներ, մատուցվել ծառայություններ կամ նրանց փոխանցվել հիմնադրամի գույքի որոշ մասը:

3. (մասն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

5. Հիմնադրամը կարող է իր աշխատանքներում ներգրավել կամավորների` օրենքով սահմանված կարգով:

(4-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.02.07 ՀՕ-109-Ն, լրաց. 14.06.23 ՀՕ-209-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։