Հոդված 5. Հիմնադրամի անվանումը և խորհրդանիշը
Հոդված 5. Հիմնադրամի անվանումը և խորհրդանիշը
1. Հիմնադրամն ունի անվանում, որը պետք է ներառի «հիմնադրամ» բառը:
2. Հիմնադրամի անվանումը պետք է տարբերվի այլ հիմնադրամների անվանումից, ներառյալ՝ գրանցմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում լուծարված հիմնադրամների:
3. Հիմնադրամն իր անվանման մեջ հանրահայտ ֆիզիկական անձի անունը կարող է օգտագործել միայն այդ անձի, իսկ եթե ֆիզիկական անձը մահացած է՝ նրա ժառանգություն ստացած բոլոր ժառանգների գրավոր համաձայնության առկայության դեպքում: Ժառանգություն ստացած ժառանգներ չունենալու դեպքում անձի անունը թույլատրվում է հիմնադրամի անվանման մեջ օգտագործել, եթե այդ անձի համբավը ձեռք է բերվել այնպիսի ոլորտում, որը համընկնում է հիմնադրամի գործունեության հիմնական ոլորտին:
3.1. (մասն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-43-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-59-Ն)
5. Հիմնադրամը կարող է ունենալ խորհրդանիշ: Խորհրդանիշի պատկերը և նկարագրությունը կարող է ներառվել հիմնադրամի կանոնադրության մեջ:
6. Հիմնադրամի խորհրդանիշը չպետք է համընկնի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներին: Արգելվում է Հայաստանի Հանրապետության զինանշանի օգտագործումը որպես հիմնադրամի խորհրդանիշ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
7. Հիմնադրամը կարող է ունենալ իր անվանումը պարունակող դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև անհատականացնող այլ միջոցներ:
(5-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.02.07 ՀՕ-109-Ն, փոփ. 13.04.11 ՀՕ-107-Ն, 19.03.12 ՀՕ-59-Ն, 19.01.21 ՀՕ-43-Ն)