Հոդված 22.1. Հոգաբարձուների խորհրդի անդամների իրավունքներն ու պարտականությունները
Հոդված 22.1. Հոգաբարձուների խորհրդի անդամների իրավունքներն ու պարտականությունները
1. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն՝
1) առաջարկություններ ներկայացնելու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.
2) նախապատրաստելու և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ և որոշումների նախագծեր.
3) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.
4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:
2. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են՝
1) մասնակցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերին.
2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով հիմնադրամի շահերից:
(22.1 -րդ հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-109-Ն)