Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-25-ից մինչև 2026-01-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

Հոդված 38. Հիմնադրամի գործունեության վերահսկողությունը

գործել է մինչև 2026-01-08Բացել ARLIS-ում

Հոդված 38. Հիմնադրամի գործունեության վերահսկողությունը

1. Հիմնադրամի կողմից սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Պետական եկամուտների կոմիտեն, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաև այլ իրավասու պետական մարմինները՝ իրենց իրավասություններին և ստուգումների ու ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

2. Հիմնադրամի կողմից օրենքների պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերելու դեպքում, որոնք կարող են վերացվել հիմնադրամի ձեռնարկած միջոցառումներով, վերահսկողություն իրականացնող կամ պետական լիազորված մարմինը հիմնադրամ է ուղարկում գրավոր նախազգուշացում՝ առաջարկելով խախտումների վերացման կարգն ու ժամկետները:

3. Սահմանված ժամկետում սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված հաշվետվությունը չհրապարակելու կամ հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Պետական եկամուտների կոմիտեն կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության առավել խիստ միջոցը կիրառելուց հետո` մեկամսյա ժամկետում, հաշվետվության հրապարակման պահանջը պատշաճ չկատարելու դեպքում Պետական եկամուտների կոմիտեն դիմում է դատարան` հիմնադրամը լուծարելու պահանջով:

4. Եթե հիմնադրամն անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտն օգտագործել է անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին անհամապատասխան, ապա Պետական եկամուտների կոմիտեն իրավունք ունի պահանջելու անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամտին համարժեք գումար վճարել նվիրատուին կամ նշված գումարը վճարել պետական բյուջե:

Անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտը վճարվում է պետական բյուջե, եթե նվիրատուին այդ գումարը չի վճարվում, կամ անձեռնմխելի կապիտալը չի համալրվում։

5. Պետական եկամուտների կոմիտեն կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավունքից խախտումը հայտնաբերելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, հիմնադրամին գրավոր նախազգուշացնելուց և իր կողմից նշված ողջամիտ ժամկետում հիմնադրամի կողմից խախտումները չվերացնելուց հետո:

(38-րդ հոդվածը խմբ. 26.02.07 ՀՕ-109-Ն, 10.04.08 ՀՕ-34-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-138-Ն, փոփ., լրաց. 16.12.16 ՀՕ-23-Ն, 25.03.20 ՀՕ-176-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։