Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-01-ից մինչև 2024-06-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 28. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրությունները

գործել է մինչև 2024-06-24Բացել ARLIS-ում

Հոդված 28. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրությունները

1. Հիմնադրամի մարմինների նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են հիմնադրամի մարմնի նախագահը և տվյալ նիստի քարտուղարը: Հիմնադրամի մարմնի նախագահը պատասխանատվություն է կրում նիստի արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար:

2. Արձանագրության մեջ նշվում են`

1) նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) նիստին մասնակցելու իրավունք ունեցող անձանց (այդ թվում` կառավարման մարմնի անդամների) քանակը.

3) նիստին մասնակցած անձանց (այդ թվում` կառավարման մարմնի անդամների) քանակը, անունները՝ նշելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի կարգավիճակը կամ հիմնադրամում զբաղեցրած պաշտոնը.

4) նիստի օրակարգը:

Արձանագրությունը պետք է պարունակի նիստում կայացած ելույթների հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերը, այդ հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները, նիստի ընդունած որոշումները:

3. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրությունները կազմվում են հայերենով: Դրանք կարող են կազմվել նաև օտար լեզվով: Տեքստերի միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին:

4. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրություններից քաղվածքները պետք է բովանդակեն սույն հոդվածի երկրորդ մասի 1-3-րդ կետերում նշված տեղեկությունները, իսկ 4-րդ կետում նշված և սույն հոդվածով սահմանված այլ տեղեկությունները, քաղվածքները կարող են բովանդակել մասամբ: Քաղվածքները պետք է բովանդակեն տեղեկություններ արձանագրությունը ստորագրած անձանց (այդ թվում՝ հատուկ կարծիք ներկայացրած անձանց) վերաբերյալ: Քաղվածքի համապատասխանությունն արձանագրությանը հավաստում է հիմնադրամի մարմնի նախագահը կամ կառավարիչը:

5. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումներն ստորագրում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը:

(28-րդ հոդվածը խմբ., լրաց. 26.02.07 ՀՕ-109-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-308-Ն, փոփ., լրաց. 19.01.21 ՀՕ-43-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։