Գլուխ 5 · ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 32. Գրասենյակի և Կենտրոնական բանկի համագործակցությունը
Հոդված 32. Գրասենյակի և Կենտրոնական բանկի համագործակցությունը
1. Սույն օրենքի, ֆինանսական համակարգի սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված այլ օրենքների և նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանումն ապահովելու և ֆինանսական համակարգի նկատմամբ սպառողների վստահությունը բարձրացնելու նպատակով Գրասենյակի և Կենտրոնական բանկի միջև կնքվում է համաձայնագիր, որով կարգավորվում է նրանց համագործակցությունը տեղեկատվության փոխանակման, օրենսդրության զարգացման, հանրության իրավագիտակցության բարձրացման և ֆինանսական համակարգի սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված այլ ոլորտներում: