Հոդված 20. Ֆինանսական համակարգի հաշտարարի նշանակումը և վարձատրությունը
Հոդված 20. Ֆինանսական համակարգի հաշտարարի նշանակումը և վարձատրությունը
1. Ֆինանսական համակարգի հաշտարարը նշանակվում է Խորհրդի կողմից՝ չորս տարի ժամկետով, և կարող է նույն պաշտոնում վերանշանակվել:
2. Ֆինանսական համակարգի հաշտարարի նշանակման վերաբերյալ որոշումն ընդունվում է Խորհրդի առնվազն 5 անդամների ձայներով՝ գործող Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք, և ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, և ուժի մեջ է մտնում գործող Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունների ավարտի հաջորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:
3. Ֆինանսական համակարգի հաշտարարների թիվը որոշում է Խորհուրդը: Երկու և ավելի Ֆինանսական համակարգի հաշտարարների առկայության դեպքում Գրասենյակի կառավարչի լիազորություններն իրականացնում է Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարարը, որը նշանակվում է Խորհրդի որոշմամբ՝ Ֆինանսական համակարգի հաշտարարների թվից: Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարարը շարունակում է իրականացնել Ֆինանսական համակարգի հաշտարարի մասնագիտական գործունեությունը:
4. Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարարի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է Ֆինանսական համակարգի հաշտարարներից մեկը՝ Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարարի որոշմամբ:
5. Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարարն իրականացնում է Ֆինանսական համակարգի հաշտարարների միջև աշխատանքի բաշխումը, եթե այլ բան նախատեսված չէ Խորհրդի որոշմամբ: Խորհրդի որոշմամբ կարող է նախատեսվել Ֆինանսական համակարգի հաշտարարների մասնագիտացումն առանձին ոլորտներում:
6. Ֆինանսական համակարգի հաշտարարի վարձատրությունը չպետք է պակաս լինի բանկային համակարգում վարձատրության միջին չափի եռապատիկից: Ֆինանսական համակարգի հաշտարարի վարձատրությունը կազմված է ամրագրված գումարից և լրավճարներից՝ յուրաքանչյուր քննված պահանջի համար: Լրավճարների չափերը և հաշվարկման կարգը սահմանում է Խորհուրդը:
7. Ֆինանսական համակարգի հաշտարարի մասնագիտական գործունեության իրականացման հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման միայն այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի մեղքը հաստատվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
(20-րդ հոդվածը լրաց. 03.06.20 ՀՕ-292-Ն)
(03.06.20 ՀՕ-292-Ն օրենքն ունի անցումային դրույթ)