Գլուխ 4 · ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 29. Խորհրդի անդամները
Հոդված 29. Խորհրդի անդամները
1. Խորհրդի անդամ չի կարող լինել այն անձը, որը՝
1) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ.
3) օրենքով սահմանված կարգով զրկվել է իրավաբանական կամ ֆինանսական ոլորտում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
2. Խորհրդի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ:
3. Խորհրդի անդամներն աշխատում են հասարակական հիմունքներով:
4. Խորհրդի անդամներն իրավունք ունեն հատուցում ստանալու այն ծախսերի դիմաց, որոնք կապված են Խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ:
(29-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-200-Ն)