Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 30. Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման հիմքերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30. Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման հիմքերը

1. Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են իր դիմումի համաձայն, կամ եթե նա՝

1) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար.

3) օրենքով սահմանված կարգով զրկվել է ֆինանսական ոլորտում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

4) մեկ տարվա ընթացքում ավելի քան երեք անգամ անհարգելի պատճառներով բացակայել է Խորհրդի նիստերից.

5) նրան նշանակած կամ ընտրած մարմինը որոշում է կայացրել նրան Խորհրդի անդամի պաշտոնից վաղաժամկետ ազատելու մասին.

6) մահացել է:

2. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում Խորհրդի անդամը նշանակվում է սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով՝ նախորդ Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելուց հետո՝ 15 օրվա ընթացքում:

(30-րդ հոդվածը լրաց. 03.06.20 ՀՕ-292-Ն)

(03.06.20 ՀՕ-292-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։