Հոդված 36. Կազմակերպության պատասխանատվությունը սույն օրենքի դրույթները խախտելու համար
Հոդված 36. Կազմակերպության պատասխանատվությունը սույն օրենքի դրույթները խախտելու համար
1. Սույն օրենքի 7-րդ, 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը Կազմակերպության նկատմամբ կարող է նշանակել տուգանք` մինչև հարյուր հազար դրամի չափով:
2. Սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված մասնակցության վճարները լրիվ կամ մասնակի չկատարելու դեպքում պակաս մասնակցության վճարված գումարի վրա հաշվեգրվում են տոկոսներ՝ մասնակցության վճարը կատարելու համար սահմանված ժամկետի վերջին օրվա դրությամբ գործող բանկային տոկոսի հաշվարկային դրույքի եռապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տոկոսների հաշվարկը դադարում է Կազմակերպության լիցենզիայի դադարման օրվանից:
(36-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.06.20 ՀՕ-292-Ն)
(03.06.20 ՀՕ-292-Ն օրենքն ունի անցումային դրույթ)