Հոդված 3. Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգը
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգը
1. Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգն իրավունքի նորմերով կարգավորվող Հայաստանի Հանրապետության տնտեսական հարաբերությունների և Հայաստանի Հանրապետության պետական կառուցվածքի վրա հիմնված հետևյալ երկու մակարդակի բյուջեների ամբողջությունն է`
ա) առաջին մակարդակ` պետական բյուջե.
բ) երկրորդ մակարդակ` համայնքների բյուջեներ:
2. Պետական և համայնքների բյուջեները հիմնվում են ֆինանսական, դրամավարկային և հարկային միասնական պետական քաղաքականության վրա:
3. Հայաստանի Հանրապետությունում բյուջետային համակարգը հիմնվում է հետևյալ ընդհանուր սկզբունքների վրա`
ա) բյուջետային համակարգի միասնականություն.
բ) բյուջետային համակարգի մեջ մտնող տարբեր մակարդակների բյուջեների միջև բյուջետային մուտքերի և ելքերի տարանջատում.
գ) բյուջեների ինքնուրույնություն.
դ) բյուջեների մուտքերի և ելքերի արտացոլման լրիվություն.
ե) բյուջեների հաշվեկշռվածություն.
զ) բյուջետային ելքերի ամբողջական (համախառն) ծածկվածություն.
է) բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետություն.
ը) բյուջեների հրապարակայնություն.
թ) բյուջետային միջոցների հասցեագրվածություն և նպատակայնություն.
ժ) բյուջեների իրատեսություն:
(3-րդ հոդվածը խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, լրաց. 20.05.05 ՀՕ-102-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-224-Ն)