Գլուխ 6 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
Հոդված 40. ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
Հոդված 40. ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն)
1. Բյուջեների դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների դասակարգումը դեֆիցիտի ֆինանսավորման համար ներգրավված զուտ միջոցների (ներառյալ` փոխառու միջոցների և ֆինանսական ակտիվների) խմբավորումն է:
2. Բյուջեների դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները դասակարգվում են ներքին և արտաքին աղբյուրների:
3. (մասն ուժը կորցրել է 11.04.03 ՀՕ-541-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 11.04.03 ՀՕ-541-Ն)
(40-րդ հոդվածը խմբ., փոփ. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-224-Ն)