Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Պետական և համայնքի բյուջեները
Հոդված 2. Պետական և համայնքի բյուջեները
(վերնագիրը փոփ. 20.05.05 ՀՕ-102-Ն, 24.10.07 ՀՕ-224-Ն)
1. Պետական և համայնքի բյուջեները` պետությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին` Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագրեր են:
2. Բյուջեները կազմվում, քննարկվում և հաստատվում են Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով:
(2-րդ հոդվածը փոփ. 20.05.05 ՀՕ-102-Ն, 24.10.07 ՀՕ-224-Ն)