Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ

Հոդված 26. Պետական բյուջեի հրապարակայնությունը

գործել է մինչև 2026-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 26. Պետական բյուջեի հրապարակայնությունը

Պետական բյուջեի նախագիծը կազմելու, քննարկելու, հաստատելու, կատարելու և դրա նկատմամբ վերահսկողության հրապարակայնություն ապահովելու համար`

ա) պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն Ազգային ժողով ներկայացնելուց հետո կառավարությունը եռօրյա ժամկետում այն հրապարակում է մամուլում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` բացառությամբ պետական գաղտնիք պարունակող հարցերի.

բ) Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկումը լուսաբանվում է պետական լրատվության միջոցներով` բացառությամբ պետական գաղտնիք պարունակող հարցերի.

գ) (կետն ուժը կորցրել է 14.07.19 թվականին սույն օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն)

գ1) պետական բյուջեի եռամսյակային համամասնությունները, այդ թվում` ըստ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի և ծրագրերի միջոցառումների գծով արդյունքային (կատարողական) ցուցանիշների, ինչպես նաև ըստ այդ միջոցառումների գծով բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման՝ հրապարակվում են կառավարության կողմից հաստատվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում.

դ) կառավարությունը բյուջետային տարվա յուրաքանչյուր եռամսյակից հետո 45-օրյա ընթացքում հրապարակում է տեղեկատվություն պետական` բյուջեի եռամսյակային կատարման մասին:

(26-րդ հոդվածը փոփ. 11.04.03 ՀՕ-541-Ն, 19.03.12 ՀՕ-155-Ն, լրաց. 30.04.13 ՀՕ-45-Ն, 14.12.17 ՀՕ-304-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։