Հոդված 24. Պետական բյուջեի կատարման հսկողությունը, վերահսկողությունը և բյուջետային ծրագրերի գնահատումը
Հոդված 24. Պետական բյուջեի կատարման հսկողությունը, վերահսկողությունը և բյուջետային ծրագրերի գնահատումը
(վերնագիրը խմբ. 12.06.24 ՀՕ-289-Ն)
1. Պետական բյուջեի կատարման հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված՝ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացման շրջանակներում:
2. Պետական բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է Ազգային ժողովը:
3. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում`
ա) սույն օրենքի և տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ.
բ) օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման նկատմամբ.
գ) բյուջետային պարտավորությունների կատարման, բյուջետային միջոցների ծախսման օրինականության և հաստիքանախահաշվային կարգապահության պահպանման ուղղությամբ:
4. Բյուջետային ծրագրերի գնահատումն իրականացնում է պետական լիազորված մարմինը՝ կառավարության սահմանած կարգով:
(24-րդ հոդվածը խմբ., լրաց. 12.06.24 ՀՕ-289-Ն, խմբ. 29.05.25 ՀՕ-188-Ն)
(29.05.25 ՀՕ-188-Ն օրենքն ունի անցումային դրույթ)