Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ
Հոդված 17.1. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը
Հոդված 17.1 Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը
Պետական բյուջեին ամրագրվող ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերն են`
ա) պետությանը պատկանող հիմնական միջոցների (հիմնական ֆոնդերի) օտարումից մուտքերը (այդ թվում` լուծարված պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարումից հետո մնացած գույքի օտարումից պետական մասնակցության չափին համապատասխան մուտքերը).
բ) բարձրարժեք ակտիվների օտարումից մուտքերը.
գ) պետության պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից մուտքերը.
դ) պետական սեփականություն համարվող չարտադրված ակտիվների` հողի և ոչ նյութական չարտադրված ակտիվների օտարումից մուտքերը:
(17.1-րդ հոդվածը լրաց. 24.10.07 ՀՕ-224-Ն)