Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԸ

Հոդված 28. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

(վերնագիրը խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն)

1. Համայնքների բյուջեների կառուցվածքը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց ֆինանսավորման համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով, բաժանվում է հետևյալ բաղկացուցիչ մասերի`

ա) համայնքի բյուջեի վարչական մաս (վարչական բյուջե).

բ) համայնքի բյուջեի ֆոնդային մաս (ֆոնդային բյուջե):

2. Համայնքի բյուջեի ֆոնդային մասի միջոցները (այդ թվում` ֆոնդային բյուջեի պահուստային ֆոնդի միջոցները) չեն կարող փոխանցվել համայնքի բյուջեի վարչական մաս, բացառությամբ 28.1-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի:

(28-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-178, լրաց. 12.10.99 ՀՕ-9, խմբ., փոփ. 08.02.00 ՀՕ-34, լրաց. 15.05.01 ՀՕ-183, խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, լրաց. 04.12.07 ՀՕ-290-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։