Հոդված 39. Բյուջեների ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների դասակարգումը
Հոդված 39. Բյուջեների ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների դասակարգումը
(վերնագիրը խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-224-Ն, խմբ. 14.12.17 ՀՕ-304-Ն)
1. Բյուջեների ծախսերը և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները (այսուհետ` ծախսերը) դասակարգվում են ըստ`
ա) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների.
բ) գերատեսչական բաշխվածության.
գ) ծախսերի տնտեսագիտական բովանդակության.
դ) տարածքային բաշխվածության.
ե) ծրագրերի:
2. Բյուջեների ծախսերի գործառական (ֆունկցիոնալ) դասակարգումը պետական, տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական գործառույթների իրականացման ֆինանսավորման ուղղություններն արտահայտող բյուջետային ծախսերի խմբավորումն է:
3. Բյուջեների ծախսերի տնտեսագիտական դասակարգումը ծախսերի խմբավորումն է` դրանց տնտեսական բովանդակությանը համապատասխան:
4. Բյուջեների ծախսերի տնտեսագիտական դասակարգումն ունի հետևյալ կառուցվածքը`
ա) ընթացիկ ծախսեր.
բ) ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ:
գ) (կետն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-224-Ն)
5. Բյուջեների ընթացիկ ծախսերն են՝
ա) աշխատանքի վարձատրությունը.
բ) ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը.
գ) տոկոսավճարները.
դ) սուբսիդիաները.
ե) դրամաշնորհները (ներառյալ` դոտացիաները և սուբվենցիաները).
զ) սոցիալական նպաստները և կենսաթոշակները.
է) այլ ընթացիկ ծախսեր.
ը) (կետն ուժը կորցրել է 14.12.17 ՀՕ-304-Ն)
6. Ոչ ֆինանսական ակտիվների գծով գործառնություններն են`
ա) ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը.
բ) ոչ ֆինանսական ակտիվների օտարումից միջոցների ստացումը:
7. (մասն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-224-Ն)
8. Բյուջեների ծախսերի գերատեսչական դասակարգումը ծախսերի, խմբավորումն է` ըստ բյուջետային միջոցների անմիջական ստացողների` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գերատեսչական կառուցվածքների:
9. Բյուջեների ծախսերի տարածքային դասակարգումը բյուջետային ծախսերի խմբավորումն է` ըստ հանրապետության վարչատարածքային միավորների` մարզերի և համայնքների:
10. Բյուջեների ծախսերի ծրագրային դասակարգումը ծախսերի խմբավորումն է ըստ պետական մարմինների կողմից իրականացվող բյուջետային ծրագրերի և ծրագրերի միջոցառումների՝ սույն օրենքի 41.4-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» և «գ» կետերով սահմանված տեսակների:
(39-րդ հոդվածը խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ., խմբ. 24.10.07 ՀՕ-224-Ն, խմբ., լրաց., փոփ. 14.12.17 ՀՕ-304-Ն)