Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 10. Օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների նկատմամբ վերահսկողությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների նկատմամբ վերահսկողությունը

1. Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների, ֆիզիկական անձանց և նոտարների կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում և պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված, գրանցված և (կամ) վերահսկվող անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողության և աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու դեպքերի: Ընդ որում, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, նոտարների և փաստաբանների միջև գործարքների դեպքում սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելն առաջացնում է պատասխանատվություն գործարքի բոլոր կողմերի համար, իսկ կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և ֆիզիկական անձանց միջև գործարքների դեպքում պատասխանատվություն է առաջանում միայն կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների համար, բացառությամբ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու դեպքերի։

2. Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված, գրանցված և (կամ) վերահսկվող անձանց կողմից uույն oրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահuկողություն է իրականացնում և պատասխանատվության միջոցներ է կիրառում Կենտրոնական բանկը՝ օրենքով սահմանված կարգով։

3․ Սույն oրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների, որոնք պարունակում են աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր, պահպանման նկատմամբ վերահuկողություն է իրականացնում և պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։